Wednesday, October 3, 2012

Օսկանյանն ազատվեց ԲՀԿ-ից

«Լրագիր» 3-10-2012- Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը իր Ֆեյսբուքի էջում անդրադարձել է Վարդան Օսկանյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն: Նրա խոսքով՝ շատ ուշագրավ է, որ Վարդան Օսկանյանի այսպես կոչված «գործը» քննարկելիս դատախազը շեշտեց, որ իրենք, ի թիվս այլոց, առաջնորդվում են նաև Հանթսմանի բարի համբավը վերականգնելու մղումով: Չնայած Հանթսմանը, Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ, իր «բարի համբավը» Հայաստանում Վարդան Օսկանյանի գործով «արատավորված» չի տեսնում, բայց մեր դատախազությունը, հավանաբար, տեսնում է: Ուշագրավն այստեղ այն է, որ իրականում Հանթսմանի անունը Հայաստանի լրատվամիջոցներում հաճախ է արատավորման միտումով օգտագործվել` նրա՝ մորմոն լինելը որպես արատավոր երևույթ և իրեն` Հանթսմանին որպես ամերիկյան ազդեցություն տարածող անձ ներկայացնող տեքստերում: Նրա խոսքով՝ Հանթսմանը Հայաստանին հաճախ է օգնել` երկրաշարժից սկսած: Հանթսմանի օգնությունների մասին լրատվությունը միշտ շեշտադրել է նրա մորմոնությունը` որպես բացասական երևույթ: Այդպես է եղել նաև «Սիվիլիթասին» տրվող օգնության դեպքում: Հայաստանի որևէ պաշտոնական մարմին, բարեգործությունը միշտ ընդունելով, երբևէ չի արձագանքել նրա մորմոնությունը որպես արատ ներկայացնող լրատվությանը: Հիմա, պարզվում է, Հանթսմանի բարի համբավը արատավորողը Օսկանյանն է: Հրանուշ Խառատյանին շատ հետաքրքիր է՝ ո՞րտեղի համար է պաշտպանելու ՀՀ դատախազությունը Հնաթսմանի բարի համբավը` Հայաստանի՞, թե ԱՄՆ-ի համար, և ուզո՞ւմ է արդյոք Հանթսմանը, որ Հայաստանի դատախազությունը իր բարի համբավը պաշտպանի Վարդան Օսկանյանից: Նա նաև գրել է, որ «ՀՀԿ ԱԺ վարդանայվազյանական պատգամավորներն այսօր երկու լավություն արեցին, մեկը` ԲՀԿ-ին, ազատելով այն Վարդան Օսկանյանից (փաստացի նրան լռեցնելով), մյուսը`Վարդան Օսկանյանին, ազատելով նրան ԲՀԿ-ն վերափոխելու ցանկությունից (համոզված եմ` ուզում էր այդ): «Նույն կերպ նա կուզենար «վերափոխել» ՀՀԿ-ն, բայց այդ կիսահնարավորությունը նրան տրվեց ԲՀԿ-ում, ոչ թե ՀՀԿ-ում, առավել ևս` ԲՀԿ-ի միջոցով իշխանափոխություն անելու պարտադրանքից (վստահ եմ` պարտադրանք էր. կարծում եմ` Վարդան Օսկանյանը կգերադասեր ՀՀԿ-ի միջոցով `էվոլյուցիոն փոփոխության տարբերակը): Կարծում եմ, Վարդան Օսկանյանը դեռ կգնահատի վարդանայվազյանական պատգամավորների լավությունը, իսկ ԲՀԿ-ն արդեն իսկ երախտապարտ է», գրել է Հրանուշ Խառատյանը:

No comments:

Post a Comment