Wednesday, October 3, 2012

Ռուսաստանը կարող է հրաժարվել Գաբալայի ՌԼԿ-ից

News.am. 3-10-2012- Մոսկվան եւ Բաքուն Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալության ժամկետների երկարաձգման բանակցությունների ընթացքում դեռեւս չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ եւ մեծ է հնարավորությունը, որ Ռուսաստանը կհրաժարվի վարձակալության այն պայմաններից, որոնք առաջ է քաշում ադրբեջանական կողմը: Այս մասին հայտնել է «Նեզավիսիմայա գազետան»` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: «Նախկին ֆինանսական պայմաններով երկու-երեք տարով ժամանակավոր համաձայնության ստորագրման ռուսական առաջարկը չի գոհացնում Բաքվին»,- հայտնել է աղբյուրը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրը, հայտնել են, որ Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալության շուրջ Ռուսաստանի եւ Ադրբեջանի համաձայնությունը ամենաշատը կերկարաձգվի երեք տարով: Ընդ որում, համաձայնագրի ֆինանսկան չափերը այս ժամանակահատվածի համար կմնան նույնը:

No comments:

Post a Comment