Tert.am. 3-10-2012- Թուրքիան այսօր կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ` ի պատասխան այսօր երկու երկրների սահմանին տեղի ունեցած միջադեպի, որի հետևանքով սիրիական կողմից արձակված հրետանային արկի պայթյունից զոհվել էր 5 մարդ և 10-ը վիրավորվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով թուրքական կառավարության մամուլի ծառայությանը: «Սիրիայի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ հրետանային կրակ է բացվել։ Սիրիայի սահմանին տեղակայված մեր զինված ուժերը, մարտական կիրառության կանոնների համաձայն ամիջապես պատասխան հարված են հասցրել: Ռադարի կողմից հայտնաբերված սիրիական թիրախներին հրետանային հարված է հացվել, թիրախները խոցվել են», - ասվում է հայտարարության մեջ», - ըստ «ՌԻԱ նովոստի» գործակալության ասվում է Թուրքիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ: Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Թուրքիայի Շանլըուրֆա շրջանի Ակչաքալե բնակավայրում սիրիական կողմից արձակված ռումբ է ընկել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 5, վիրավորվել 10 մարդ։ Թուրք- սիրիական սահմանի մոտակայքում՝ Թել Աբիաթ սահմանային կետի համար պայքարը Սիրիայի կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության միջև շարունակվում են։ Հենց այդ բախումների ընթացքում արձակված ռումբն էլ հատել է սահմանը՝ հասնելով թուրքական գյուղին։ Աքչաքալեի շրջանի ղեկավար Աբդուլհաքիմ Այհանը տեղեկացրել է, որ ռումբն ընկել է մի տան վրա։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ թուրք-սիրիական սահմանին ահաբեկչության կամ այլ վտանգի դեպքում իրենք պատրաստ են դիմել ցանկացած քայլի: Նշված միջադեպի կապակցությամբ ՄԱԿ - ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը այսօր Անկարային կոչ է արել խուսափել Դամասկոսի հետ հարաբերությունների լարումից` Սիրիայի տարածքից արձակված ականի Թուրքիայի տարածքում պայթելու և դրա հետևանքով 5 մարդու զոհվելուց հետո: «Բան Կի Մունը Թուրքիայի արտգործնախարարին կոչ է արել բաց պահել Սիրիայի հետ հաղորդակցության բոլոր ուղիները, որ նվազեցվի լարվածությունը, որը կարող է առաջանալ միջադեպի հետևանքով», - հայտարարել է ՄԱԿ - ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութողլուն ՄԱԿ - ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հեռախսազրույցի ընթացքում հայտարարել է, որ իր երկրի համբերությունը «հատել» է, իսկ սիրիական հակամարտությունը Թուրքիայի համար ուղղակի վտանգի է վերածվել: Բացի այդ, ԶԼՄ-ների հաղորդմամբ, թուրքական ԱԳՆ-ում կայացած արտակարգ հանդիպման ժամանակ գործողությունների զանազան տարբերակներ են քննարկվել, այդ թվում և Սիրիայի սահմանին ժամանակավոր անվտանգության գոտու ստեղծման սցենարը: Thursday, October 4, 2012
Թուրքիան հրետակոծել է Սիրիան
Tert.am. 3-10-2012- Թուրքիան այսօր կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ` ի պատասխան այսօր երկու երկրների սահմանին տեղի ունեցած միջադեպի, որի հետևանքով սիրիական կողմից արձակված հրետանային արկի պայթյունից զոհվել էր 5 մարդ և 10-ը վիրավորվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով թուրքական կառավարության մամուլի ծառայությանը: «Սիրիայի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ հրետանային կրակ է բացվել։ Սիրիայի սահմանին տեղակայված մեր զինված ուժերը, մարտական կիրառության կանոնների համաձայն ամիջապես պատասխան հարված են հասցրել: Ռադարի կողմից հայտնաբերված սիրիական թիրախներին հրետանային հարված է հացվել, թիրախները խոցվել են», - ասվում է հայտարարության մեջ», - ըստ «ՌԻԱ նովոստի» գործակալության ասվում է Թուրքիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ: Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Թուրքիայի Շանլըուրֆա շրջանի Ակչաքալե բնակավայրում սիրիական կողմից արձակված ռումբ է ընկել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 5, վիրավորվել 10 մարդ։ Թուրք- սիրիական սահմանի մոտակայքում՝ Թել Աբիաթ սահմանային կետի համար պայքարը Սիրիայի կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության միջև շարունակվում են։ Հենց այդ բախումների ընթացքում արձակված ռումբն էլ հատել է սահմանը՝ հասնելով թուրքական գյուղին։ Աքչաքալեի շրջանի ղեկավար Աբդուլհաքիմ Այհանը տեղեկացրել է, որ ռումբն ընկել է մի տան վրա։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ թուրք-սիրիական սահմանին ահաբեկչության կամ այլ վտանգի դեպքում իրենք պատրաստ են դիմել ցանկացած քայլի: Նշված միջադեպի կապակցությամբ ՄԱԿ - ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը այսօր Անկարային կոչ է արել խուսափել Դամասկոսի հետ հարաբերությունների լարումից` Սիրիայի տարածքից արձակված ականի Թուրքիայի տարածքում պայթելու և դրա հետևանքով 5 մարդու զոհվելուց հետո: «Բան Կի Մունը Թուրքիայի արտգործնախարարին կոչ է արել բաց պահել Սիրիայի հետ հաղորդակցության բոլոր ուղիները, որ նվազեցվի լարվածությունը, որը կարող է առաջանալ միջադեպի հետևանքով», - հայտարարել է ՄԱԿ - ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութողլուն ՄԱԿ - ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հեռախսազրույցի ընթացքում հայտարարել է, որ իր երկրի համբերությունը «հատել» է, իսկ սիրիական հակամարտությունը Թուրքիայի համար ուղղակի վտանգի է վերածվել: Բացի այդ, ԶԼՄ-ների հաղորդմամբ, թուրքական ԱԳՆ-ում կայացած արտակարգ հանդիպման ժամանակ գործողությունների զանազան տարբերակներ են քննարկվել, այդ թվում և Սիրիայի սահմանին ժամանակավոր անվտանգության գոտու ստեղծման սցենարը:
No comments:
Post a Comment