ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու հոկտեմբերի 3-5-ը անցկացվելիք հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների 11-րդ խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվելու են ահաբեկչության, արմատականության և սեպարատիզմի դեմ պայքարի ոլորտներում փոխհամագործակցության հարցեր: «Ժողովուրդ»-ը գրում է, որ առաջին հայացքից արտառոց ոչինչ չկա. պաշտոնյան մեկնել է խորհրդակցության: Բայց եթե երևույթը դիտարկենք քաղաքական տեսանկյունից, հետաքրքիր իրավիճակ է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նմանատիպ միջոցառման վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ ԱԱԾ-ն տնօրենի մակարդակով մասնակցություն չի ունեցել: Բացի այդ, Օսկանյանի սկանդալային քրգործից և ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունից հետո Գ. Հակոբյանի` Մոսկվա մեկնելը նշանակում է` «ամեն ինչ կարգին է», և ռուսամետ համարվող ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ կատարվածը մեր «մեծ եղբորը» չի զայրացրել:Thursday, October 4, 2012
Գորիկ Հակոբյանի մոսկովյան այցի մյուս կողմը. մամուլ
ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու հոկտեմբերի 3-5-ը անցկացվելիք հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների 11-րդ խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվելու են ահաբեկչության, արմատականության և սեպարատիզմի դեմ պայքարի ոլորտներում փոխհամագործակցության հարցեր: «Ժողովուրդ»-ը գրում է, որ առաջին հայացքից արտառոց ոչինչ չկա. պաշտոնյան մեկնել է խորհրդակցության: Բայց եթե երևույթը դիտարկենք քաղաքական տեսանկյունից, հետաքրքիր իրավիճակ է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նմանատիպ միջոցառման վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ ԱԱԾ-ն տնօրենի մակարդակով մասնակցություն չի ունեցել: Բացի այդ, Օսկանյանի սկանդալային քրգործից և ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունից հետո Գ. Հակոբյանի` Մոսկվա մեկնելը նշանակում է` «ամեն ինչ կարգին է», և ռուսամետ համարվող ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ կատարվածը մեր «մեծ եղբորը» չի զայրացրել:
No comments:
Post a Comment