Tuesday, October 2, 2012

Թուրքիայում քանդել են նախկին նախագահի գերեզմանը

News.am. 2-9-2012- Թուրքիայի նախկին նախագահներից Թուգութ Օզալի դին դատաբժշկական փորձաքննության
համար հոկտեմբերի 2-ի կեսօրին հանվել է գերեզմանից: Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Թուրքիայի 8-րդ նախագահի դին գերեզմանից հանվել է Անկարայի դատախազության որոշմամբ՝ հետաքննելու նրա մահվան հանգամանքերը: Նշենք, որ Թուրգութ Օզալը մահացել է 1993-ին կասկածելի համգամանքներում: Պաշտոնական վարկածով նա մահացել է սրտի անբավարարությունից, սակայն կինը եւ որդին պնդում են, որ նրան միտումնավոր թունավորել են: Հիշեցնենք, որ մի շարք թուրգ դիվանագետներ պնդում են, թե ժամանակին Թուրգութ Օզալը ցանկացել է լուծել Հայոց ցեղասպանության հարցը եւ նույնիսկ հետաքրքրվել պաշտոնյաներից, թե Ցեղասպանության ճանաչման դեպքում Թուրքիան որքան փոխհատուցում է վճարելու։

No comments:

Post a Comment