Thursday, October 4, 2012

Իվանիշվիլիի կոալիցիան խորհրդարանում կունենա պարզ, բայց ոչ որակյալ մեծամասնություն

Tert.am. 3-10-2012- Վրաստանի ընտրատեղամասերի 99,42% քվեաթերթիկների նախնական հաշվարկով «Վրացական երազանք» կոալիցիան հավաքել է 54,93% ձայն կուսակցական ցուցակներով, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով Վրաստանի ԿԸՀ-ի ներկայացուցիչների հայտարարությանը: «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հավաքել է ընտրողների 40,35% ձայները: Ընտրություններին մասնակցած մնացած 14 կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել 5%-ի շեմը, որը անհրաժեշտ է խորհրդարանում տեղեր ստանալու համար: Վրաստանի ԿԸՀ-ն ձայների նախնական հաշվարկը կավարտի մնացյալ 22 տեղամասերում: Սպասվում է, որ մեծամասնական և համամասնական ցուցակներով ընտրությունների լիարժեք նախնական տվյալները կհրապարակվեն մոտակա ժամերին: Ինչ վերաբերվում է 73 մեծամասնական տեղերին, ապա, նախնական տվյալներով, «Վրացական երազանքի» թեկնածուները հաղթանակ են տանում 73-ից 37 ում, իսկ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները` 36 ում: Ենթադրվում է, որ Վրաստանի նոր խորհրդարանում «Վրացական երազանքը» կստանա 80-81 պատգամավորական տեղ, իսկ «Միացյալ ազգային շարժումը»` 69-70 տեղ: Դա նշանակում է, որ Իվանիշիլիի առաջնորդած կոալիցիան խորհրդարանում կունենա պարզ, այլ ոչ երկու երրորդով ձայների որակյալ մեծամասնություն:

No comments:

Post a Comment