շրջանակներում շարունակում է անտիկ հուշարձանների, այդ թվում՝ հայկական եկեղեցիների վերակառուցումը, տեղեկացնում է «Ակօս»-ը։ Նախարարության 2011թ.-ի տարեկան հաշվետվության մեջ տեղեկություն կա, որ որոշ եկեղեցիների վերակառուցման աշխատանքները ֆինանսավորում է ԱՄՆ-ում Անկարայի դեսպանատունը։ Դեսպանատունը, մասնավորապես, ֆինանսավորում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերակառուցման աշխատանքները։ Անհրաժեշտ ֆինանսական միջոցներ են հայթայթվել նաև Անիի մայր տաճարի վերանորոգման համար։ Զեկույցում անդրադարձ է արվում Կարսի Տիգրան Հոնեցի եկեղեցուն, Անիի մայր տաճարին, Սուրբ Ամենափրկիչ, Սուրբ Գրիգոր եկեղեցիներին, Նեմրութ լեռան վրա գտնվող հուշարձաններին։ Համաձայն զեկույցի՝ Կարսի Տիգրան Հոնեցի եկեղեցու վերակառուցման նախագիծը հաստատվել է։ Աշխատանքներին մասնակցում է նաև Համաշխարհային հուշարձանների ֆոնդը։

No comments:
Post a Comment