Tert.am. 1-10-2012- Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի դեմ հարցապնդում է ներկայացրել, հայտնում է «Հաբերլեր»-ը։ Հարցապնդման մեջ նշվում է, որ Դավութօղլուն «երազանքների վրա հիմնված» արտաքին քաղաքականություն է վարում։ ԺՀԿ-ն նշում է, որ Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի հարևանների հետ վարած արկածախնդիր քաղաքականության արդյունքում երկիրը պատերազմի առաջ է կանգնեցրել։ Որպես հիմնական պատճառաբանություն նշվում են Սիրիայի հետ հարաբերությունները։ «Այսօր Սիրիայում բազմաթիվ զինված ընդդիմադիր ուժեր են ստեղծվել, ինչը մի կողմից կարող է վնասել Սիրիայի տարածքային ամբողջականությանը, մյուս կողմից՝ Թուրքիայի անվտանգությանը»,-ասված է ընդդիմության պնդման մեջ։ Փաստաթղթում անդրադարձ է արվել Հայաստանի հետ հարաբերություններին։ «Հայաստանի հետ որոշ Արձանագրություններ ստորագրվեցին, սակայն նախապատրաստական թերի աշխատանքի պատճառով դա վատ անդրադարձավ Ադրբեջանի հետ մեր երկրի հարաբերությունների վրա։ Ի վերջո՝ Արձանագրությունները կյանքի չկոչվեցին։ Մեր միջազգային հեղինակությունն անկում ապրեց նաև Իսրայելի հետ հարաբերությունների կասեցման պատճառով, ինչը տեղի ունեցավ մեր 9 քաղաքացիների զոհվելու պատճառով»,-ասված է հարցապնդման տեքստում։ Monday, October 1, 2012
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը դժգոհ է Դավութօղլուի «երազային» արտաքին քաղաքականությունից
Tert.am. 1-10-2012- Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի դեմ հարցապնդում է ներկայացրել, հայտնում է «Հաբերլեր»-ը։ Հարցապնդման մեջ նշվում է, որ Դավութօղլուն «երազանքների վրա հիմնված» արտաքին քաղաքականություն է վարում։ ԺՀԿ-ն նշում է, որ Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի հարևանների հետ վարած արկածախնդիր քաղաքականության արդյունքում երկիրը պատերազմի առաջ է կանգնեցրել։ Որպես հիմնական պատճառաբանություն նշվում են Սիրիայի հետ հարաբերությունները։ «Այսօր Սիրիայում բազմաթիվ զինված ընդդիմադիր ուժեր են ստեղծվել, ինչը մի կողմից կարող է վնասել Սիրիայի տարածքային ամբողջականությանը, մյուս կողմից՝ Թուրքիայի անվտանգությանը»,-ասված է ընդդիմության պնդման մեջ։ Փաստաթղթում անդրադարձ է արվել Հայաստանի հետ հարաբերություններին։ «Հայաստանի հետ որոշ Արձանագրություններ ստորագրվեցին, սակայն նախապատրաստական թերի աշխատանքի պատճառով դա վատ անդրադարձավ Ադրբեջանի հետ մեր երկրի հարաբերությունների վրա։ Ի վերջո՝ Արձանագրությունները կյանքի չկոչվեցին։ Մեր միջազգային հեղինակությունն անկում ապրեց նաև Իսրայելի հետ հարաբերությունների կասեցման պատճառով, ինչը տեղի ունեցավ մեր 9 քաղաքացիների զոհվելու պատճառով»,-ասված է հարցապնդման տեքստում։
No comments:
Post a Comment