Monday, October 1, 2012

Սաֆարովի հարցով հանձնաժողով է ստեղծվել Ադրբեջանի խորհրդարանում

Zham.am. 1-10-2012- Ադրբեջանի խորհրդարանում ձևավորվել է նոր հանձնաժողով հայասպան Ռամիլ Սաֆարովի գործի հետ կապված միջազգային կառույցներին ու օտար երկրների խորհրդարաններին Ադրբեջանի խորհրդարանի դիրքորոշումը հասցնելու համար: «Վերջին շրջանում փորձեր են ձեռնարկվում ճնշումներ գործադրել Սաֆարովի գործով, իսկ այս հանձնաժողովի ստեղծումը շատ կարևոր է այդ փորձերի ձեռնարկումն ու կանխակալ փաստաթղթերի ընդունումը կանխելու տեսանկյունից: Հայամետ ուժերը, օգտվել առիթից, ցանկանում են ճնշումներ բանեցնել Ադրբեջանի վրա՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն օրակարգից դուրս մղելու համար»,- նման հայտարարություն խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման, ըստ Trend.az-ի, արել է Ադրբեջանի Մինի Մեջլիսի խոսնակ Օգտայ Ասադովը: Հանձնաժողովի նախագահ է դարձել Վալեհ Ալեսկերովը, իսկ հանձնաժողովն ունի 6 անդամ:

No comments:

Post a Comment