Monday, October 1, 2012

Էրդողանը Հայաստան–Թուրքիա մերձեցումը կրկին կապել է ԼՂ խնդրին

Tert.am. 30-9-2012- Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության համաժողովի ընթացքում ունեցած իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին։ Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթը» Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը դարձյալ պայմանավորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ։ «Հայաստանը, հայերը, նրանց տեղը զբաղեցնողները` ներսում կամ դրսում, կապ չունի, թող իմանան, որ քանի դեռ մեր ադրբեջանցի եղբայրների պահանջները չեն իրականացել, մեր դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունենա»,- ասել է նա։ Անդրադառնալով թուրք-իսրայելյան հարաբերություններին՝ Էրդողանը դարձյալ հայտարարել է, թե քանի դեռ Իսրայելը սպանված 9 թուրքերի համար ներողություն չի խնդրել, իրենք հարաբերությունները չեն վերանայելու։ Էրդողանը նաև Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին կոչ է արել Սիրիայի հարցում վերանայել իրենց դիրքորոշումը և չաջակցել Բաշար ալ Ասադի վարչախմբին։

No comments:

Post a Comment