News.am. 2-10-2012- Հազիվ թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իսլամիստների ցասումը փոխանակի Իսրայելի բարեհաճության հետ, գրում է «Reuters»-ը: Ինչպես հաղորդում է գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրներին, Ադրբեջանը Իսրայելի հետ քննարկում է Իրանին հարվածելու դեպքում Իսրեյելին իր բազաներով եւ անօդաչու սարքերով օգնելու հնարավորությունը: Սակայն նման սցենարը կարող է մի շարք ագրեսիվ հակազդեցություն ունենալ տարածաշրջանի համար, եւ ոչ բոլորն են վստահ, որ Ալիեւը կարող է գնալ նման ռիսկի` հաշվի առնելով նրա ռեժիմը տապալել երազող իսլամիստների թշնամությունը: Այդուհանդերձ, Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ բանակցությունները շարունակվում են, Reuters –ի հետ զրուցում ասել են ադրբեջանցի պոշտոնաթող երկու սպաներ եւ ռուսական հետախուզության երկու աղբյուր: Մասնավորապես, ներկայումս քննարկվում են թռիչքների երթուղիները: Միաժամանակ, Օբամայի վարչակազմը հասկացնել է տվել, որ չի ողջունում Իսրայելի` հավանական պատերազմի մասին հայտարարությունները եւ նախընտրում է դիվանագիտական քայլն ու տնտեսական պատժամիջոցները: Իսրայելական աղբուրներն էլ չեն բացառում Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը: Անցած տարի երկու երկրների միջեւ կնքված պայմանագրով Ադրբեջանը ձեռք է բերում մինչե 60 իսրայելական անօդաչու սրաք, շատ ավելին, քան հարկավոր է Լեռնային Ղարաբաղի դեմ գործողությունների համար: Ադրբեջանում կան խորհրդարային նախկին չորս ռազմաբազաներ, որոնք կարող են օգտագործվել Իրանի դեմ: Պենտագոնը հայտարարել էր, թե աջակցել է Ադրբեջանին արդիկանացնել դրանցից մեկը` Նասոսնիի ռազմաբազան` ՆԱՏՕ-ի կողմից օգատգործելու համար: Նա նաեւ օգոտգործում է Ադրբեջանի առեւտրային օդանավակայանները` որպես Աֆղանստան թռիչքի տարանցիկ կետ: Սակայն Բաքվին ամերիկյան աջակցությունը սահմանափակվում է Հայաստանի հետ երկխոսությանը ԱՄՆ-ի միջնորդի դերով: Ադրբեջանական մի աղբյուր նշել է, որ Բաքվում պաշտոնապես ոչ մի ամերիկյան եւ, առավել եւս, իսրայելական բազա չկա. «Սակայն դա պաշտոնապես: Ոչ պաշտոնապես դրանք կան եւ կարող են օգտագործվել»: Tuesday, October 2, 2012
Reuters. հազիվ թե Ալիեւը իսլամիստների ցասումը փոխանակի Իսրայելի բարեհաճության հետ
News.am. 2-10-2012- Հազիվ թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իսլամիստների ցասումը փոխանակի Իսրայելի բարեհաճության հետ, գրում է «Reuters»-ը: Ինչպես հաղորդում է գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրներին, Ադրբեջանը Իսրայելի հետ քննարկում է Իրանին հարվածելու դեպքում Իսրեյելին իր բազաներով եւ անօդաչու սարքերով օգնելու հնարավորությունը: Սակայն նման սցենարը կարող է մի շարք ագրեսիվ հակազդեցություն ունենալ տարածաշրջանի համար, եւ ոչ բոլորն են վստահ, որ Ալիեւը կարող է գնալ նման ռիսկի` հաշվի առնելով նրա ռեժիմը տապալել երազող իսլամիստների թշնամությունը: Այդուհանդերձ, Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ բանակցությունները շարունակվում են, Reuters –ի հետ զրուցում ասել են ադրբեջանցի պոշտոնաթող երկու սպաներ եւ ռուսական հետախուզության երկու աղբյուր: Մասնավորապես, ներկայումս քննարկվում են թռիչքների երթուղիները: Միաժամանակ, Օբամայի վարչակազմը հասկացնել է տվել, որ չի ողջունում Իսրայելի` հավանական պատերազմի մասին հայտարարությունները եւ նախընտրում է դիվանագիտական քայլն ու տնտեսական պատժամիջոցները: Իսրայելական աղբուրներն էլ չեն բացառում Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը: Անցած տարի երկու երկրների միջեւ կնքված պայմանագրով Ադրբեջանը ձեռք է բերում մինչե 60 իսրայելական անօդաչու սրաք, շատ ավելին, քան հարկավոր է Լեռնային Ղարաբաղի դեմ գործողությունների համար: Ադրբեջանում կան խորհրդարային նախկին չորս ռազմաբազաներ, որոնք կարող են օգտագործվել Իրանի դեմ: Պենտագոնը հայտարարել էր, թե աջակցել է Ադրբեջանին արդիկանացնել դրանցից մեկը` Նասոսնիի ռազմաբազան` ՆԱՏՕ-ի կողմից օգատգործելու համար: Նա նաեւ օգոտգործում է Ադրբեջանի առեւտրային օդանավակայանները` որպես Աֆղանստան թռիչքի տարանցիկ կետ: Սակայն Բաքվին ամերիկյան աջակցությունը սահմանափակվում է Հայաստանի հետ երկխոսությանը ԱՄՆ-ի միջնորդի դերով: Ադրբեջանական մի աղբյուր նշել է, որ Բաքվում պաշտոնապես ոչ մի ամերիկյան եւ, առավել եւս, իսրայելական բազա չկա. «Սակայն դա պաշտոնապես: Ոչ պաշտոնապես դրանք կան եւ կարող են օգտագործվել»:
No comments:
Post a Comment