ԲԱՔՈՒ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը վնասազերծել է Հայաստանի օգտին լրտեսությամբ զբաղվող 13 մարդու: Այս մասին «Թրենդ նյուսին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ազգային անվտանգության փոխնախարար, գեներալ-մայոր Ալի Շաֆիեւը:«Անցած տարի վնասազերծվել է 20 մարդ, որ զբաղվում էին հետախուզա-խափանարարական գործունեությամբ մեր երկրի դեմ, որոնցից 13-ը լրտեսությամբ էին զբաղվում հօգուտ մեր հողերը օկուպացրած Հայաստանի»,- ասել է նա:
No comments:
Post a Comment