ՄՈՍԿՎԱ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 23-ի երեկոյան Մոսկվայի «Ռից Կառլտոն» հյուրանոցում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին են տրամադրել այդ հանդիպման ժամանակ Ս.Սարգսյանի ելույթի տեքստը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:Ս.Սարգսյանն իր ելույթում ասել է.«Նախ ցանկանում եմ ձեզ եւ ի դեմս ձեզ` ՌԴ-ում բնակվող բոլոր մեր հայրենակիցներին, ինչպես նաեւ Հայաստանի բարեկամներին եւ գործընկերներին հաղորդել Հայաստանի ջերմ ոդջույնները: Ես նայում եմ այս դահլիճում հավաքվածներին, եւ մտածում, որ այսպիսի վառ անհատականությույնների հավաքը մեկ հարկի տակ պատիվ կբերեր յուրաքանչյուր ժողովրդի:Դուք գիտեք, որ Ռուսաստանի հայ համայնքն առանձնահատուկ է շատ առումներով: Հայրենիքից դուրս ապրող ամենահոծ հայությունն է այստեղ: Իհարկե, ողջ Սփյուռքը հազարավոր թելերով կապված է Հայրենիքին, բայց դուք այն համայնքն եք, որի կապերը պատմական հայրենիքի հետ շատ ավելի ամուր են ու բազմաշերտ` թե' քաղաքական ու մշակութային, թե' տնտեսական ու ազգակցական առումներով, եւ այս իրողությունները մեծապես իրենց դրոշմն են թողնում ռուսահայության եւ Հայաստանի հարաբերությունների վրա:Վերջերս ես ավելի ու ավելի հաճախ եմ լսում Սփյուռքի ամենամեծ եւ ազդեցիկ կառույցների ղեկավարների շուրթերից, որ այսօր զգալիորեն փոխվել է Սփյուռք բառի շեշտադրումը:Ռուսաստանի հայկական համայնքն այսօր աշխարհասփյուռ հայության կողմից դիտվում է որպես ամենամեծ, ազդեցիկ եւ լրջորեն ներգրավված համայնքը: Եվ դա, իրոք, այդպես է: Բավական է հպանցիկ հայացք նետել հենց այս լսարանին, հասկանալու համար, թե ինչպիսի նշանակալի ծավալով եւ ընդգրկվածությամբ է ներկայացված հայական Սփյուռքը Ռուսաստանի կյանքի բոլոր ոլորտներում, բոլոր ասպարեզներում:Միեւնույն ժամանակ Ռուսաստանի հայկական Սփյուռքը նաեւ նվազ կազմակերպված է: Օբյեկտիվ պատճառներով այստեղ չկան խոշոր կառույցներ, լոբբիստական կազմակերպություններ, միություններ: Բայց ավելի մտահոգիչ է, որ այս հզոր համայնքը չունի համարժեք հայկական դպրոց, արդիական եւ լայն սպառում ունեցող մամուլ, մշակութային կենտրոններ: Բուհերում եւ գիտական հաստատություններում դեռեւս չունենք այնպիսի հայագիտական կենտրոններ, որոնք կկարողանային մրցակցել Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում գործող այդպիսի կենտրոնների հետ:Վստահ եմ, որ այսօր Մոսկվայի հայկական Սփյուռքը պատրաստ է ունենալու իր նոր «Լազարյան ճեմարանը», որտեղ ուսանելը պատվաբեր կհամարվի ոչ միայն հայազգիների համար, եւ որտեղ ուսանելու կգան հայեր ողջ աշխարհից, այդ թվում եւ Հայաստանից: Եվ դա այս դահլիճում ներկա յուրաքանչյուրիս պարտքն է: Այո, ֆինանսավորումը պետք է գա գործարար շրջանակներից, բայց մտքի, գաղափարի, հայեցակարգի, ի վերջո, այդ գործի առաջամարտիկները պետք է լինեն ներկա մտավորականները:Իհարկե, կան ոգեւորիչ օրինակներ` հայկական եկեղեցու կառուցումը, Ռուսաստանի հայերի միության ջանքերը, «Երեւան պլազա» կենտրոնի շահագործումը, Մոսկվայի կենտրոնում հայկական ոգով տոգորված եւ Մոսկվայի ժամանակակից խորհրդանիշներից մեկը դարձած «Արարատ Հայաթ» հյուրանոցը: Բայց դա բավարար չէ: Մեր համայնքի ներուժը այս քաղաքում եւ այս հզոր երկում շատ ավելի մեծ է:Այդ ամենը, անշուշտ, պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չեն սկսվել դատարկ տեղից: Նրանք հիմնվում են բազմադարյան բարեկամության ու ուժեղ կապերի, մեր ընդհանուր պատմության, համագործակցության դարավոր ավանդույթների, հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների դաշնակցային մակարդակի վրա: Սա գիտակցում են բոլորը, եւ ասվածը ցույց է տալիս ռուսահայության առանձնակի դերը, որ նա կարող է խաղալ եւ շատ հարցերում արդեն խաղում է այդ հարաբերություններում:Սիրելի հայրենակիցներ:Այսօր Հայաստանը մուտք է գործել բարեփոխումների նոր շրջան: Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծումը եւ մեր ծրագրերի իրականացման հաջողությունը հնարավոր են միմիայն համայն հայության ջանքերի մեկտեղմամբ: Սփյուռքի բացառիկ առաքելության գիտակցումն է մեզ հուշել ստեղծել առանձին` Սփյուռքի նախարարություն, որը կազմավորման ընթացքի մեջ է: Նպատակն այս ոլորտում մեր քաղաքականության արդյունավետության բարձրացումն է:Մենք հավակնում ենք Հայաստանը դարձնել առողջապահական, բանկային, մտավոր ծառայությունների մատուցման, զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն:Խոսուն մի փաստ բերեմ. այսօր Հայաստանում կատարված ներդրումների ծավալով ռուսաստանյան կապիտալն առաջին տեղում է, ռուսաստանյան ներդրողներն իրենց լավ են զգում Հայաստանում: Դուք ունեք եւ' տնտեսական, եւ' մտավոր հսկայական ներուժ: Այդ ներուժի մի մասը պետք է փորձեք իրացնել Հայաստանում: Համոզված եղեք, որ ձեր արածը պահանջված է, որ ձեր ներդրումը կարեւոր է հայրենիքի համար: Ես երաշխավորում եմ բոլոր ներդրումների անձեռնմխելիությունը:Աշխարհի բոլոր անկյուններում մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակ ցանկանում է Հայաստանը տեսնել ամուր ու բարեկեցիկ, կայուն ու բարգավաճ: Ցանկացած երկրում մեր հայրենակիցները խորհում են Հայաստանի զարգացման գործում իրենց դերակատարումն ունենալու մասին, ուզում են, որ հայրենիքից եկող լուրերը բարի լինեն: Հաջողության ու նոր նվաճումների այդ ավետիսները պետք է միասին ստեղծենք:Վստահ եմ, որ Ռուսաստանի հայությունն աստիճանաբար կբարձրացնի կազամակերպվածության իր աստիճանը, կավելացնի հայապահպանության նպատակին ծառայող մշակութային ու կրթական օջախների թիվը, կմեծացնի ձեռնարկների քանակը:Իմ այս լավատեսությունը հիմնված է մինչեւ այժմ արված մեր գործերի վրա:Միաժամանակ, նաեւ վստահ եմ, որ այսուհետ հայկական Սփյուռքի յուրաքանչյուր գաղթօջախ իր մեջքին պետության էական հոգածությունն է զգալու, եւ Հայաստանը շատ ավելի գործուն է լինելու հայկական մեծ ու փոքր համայնքներում հայապահպանության, մշակութային ու կրթական նախաձեռնություններին աջակցելու հարցում:Մինչ օրս մեծ է եղել Սփյուռքի դերը մեր պետության, մեր տնտեսության կայացման հարցում. եկել է ժամանակը, երբ Հայաստանի ավելացող հնարավորությունները թույլ են տալիս վստահաբար ասել. ոչ միայն Սփյուռքը դեր ունի Հայաստանի զարգացման հարցում, այլեւ Հայաստանը մեծ դեր ունի Սփյուռքի խնդիրների լուծման հարցում: Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ այսուհետ սա է լինելու Հայաստան-Սփյուռք գործակցության սկզբունքը:Սիրելի հայրենակիցներ:Անհնար կլիներ ամփոփել այս ելույթը` առանց արագ անդրադարձ կատարելու երեք առանցքային հարցերի.Առաջինը` Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է: Ես կուզեի, որ դուք ճիշտ ըմբռնեք եւ գնահատեք այն: Մի քաղաքական ուժ, որ ընտրություններից ամիսներ առաջ բացահայտ հայտարարում էր, որ չի ընդունելու ընտրությունների որեւէ արդյունք, բացի իր իսկ հաղթանակից, փորձում է քաղաքական շանտաժի միջոցով ապակայունացնել վիճակը երկրում:Բազմիցս հայտարարել եմ, եւ դրան են ուղղված եղել նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր իմ բոլոր քայլերը, որ պատրաստ եմ Հայաստանի շահից ելնելով բանակցել եւ աշխատել ցանկացած քաղաքական ուժի հետ: Լուրջ քայլեր են ձեռնարկվել հետընտրական լարումը թուլացնելու ուղղությամբ` ընդդիմությունը հսկայական ծավալով եթեր է հրավիրվում բոլոր հեռուստաալիքների կողմից, ազատ են արձակվել մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորված բոլոր այն մարդիկ, ովքեր անմիջականորեն չեն մասնակցել բռնություններին կամ ում մեղքի ամբողջական ապացույցները բացակայում են: Ընդարձակվել է խորհրդարանական ընդիմության իրավունքների ցանկը, ստեղծվել է դեպքերի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով խորհրդարանում:Այս քայլերն ու ջանքերը շարունակվելու են, սակայն հաջողությամբ ավարտվելու համար դրանք պետք է լինեն երկկողմ: Եվ որեւէ մեկին տրված չի կարող լինել ընտրված իշխանությունը տապալելու կոչերով, սպառնալիքներով եւ ահաբեկումներով խաթարել մեր պետականության կայունությունը:Երկրորդ խնդիրը, որի մասին կուզեի խոսել, հայ-թուրքական հարաբերություններն են: Այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է. հարեւան պետությունների միջեւ 21-րդ դարում չպետք է լինեն փակ սահմաններ: Տարածաշրջանային համագործակցությունը կարող է լինել կայունության հաստատման լավագույն միջոցը:Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջեւ: Այլապես, այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց:Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին Երեւան` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը:Երրորդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն է: Դուք գիտեք, որ վերջերս կայացել են իմ բանակցությունները Ադրբեջանի նախագահի հետ: Մենք համաձայնեցինք շարունակել բանակցային գործընթացը հիմանական սկզբունքներն ամրագրող փաստաթղթի նախագծի շրջանակներում:Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Այն փոխանցվել է Խորհրդային Ադրբեջանին կուսակցական մարմնի ապօրինի որոշմամբ: Որոշման անթաքույց հիմնավորումն այն էր, որ դա կօգնի տարածել հոկտեմբերյան հեղափոխության եւ համայնավարության գաղափարները դեպի մահմեդական Արեւելք:Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը օրենքի շրջանակներում, իսկ հետո եւ` պարտադրված գոյամարտում վաստակել է անկախ պետականության իր իրավունքը, եւ խնդիրը չի կարող ունենալ այդ կարգավիճակը նվազեցնող որեւէ լուծում:Տիկնայք եւ պարոնայք, սիրելի հայրենակիցներ.Ավարտելով խոսքս, առաջարկում եմ բաժակ բարձրացնել Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամության ամրապնդման, ռուսահայ համայնքի եւ մեր ժողովրդի բարօրության ու ավելի լավ ապագայի համար»:Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչը ՀՀ նախագահին է հանձնել Համալսարանի Մեծ շքանշանը:
Thursday, June 26, 2008
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՓԱԿ ՍԱՀՄԱՆՆԵՐ»

No comments:
Post a Comment