Thursday, July 3, 2008

Ընդդիմության՝ հանրահավաքի դիմումը մերժվեց

«ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ», 26.06.08: Երեւանի քաղաքապետարանը մերժել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` առաջիկայում Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարակից տարածքում հանրահավաք անցկացնելու մասին դիմումը:
Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանն «Արմենպրես»- ին հայտնել է, որ առավոտյան քննարկումների ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանի ներկայացուցչին առաջարկվել է հանրահավաքն անցկացնել Հանրապետական կամ «Հրազդան» մարզադաշտերին հարող տարածքում:
Գ, Բաղդասարյանը նշեց, որ հանրահավաքն արգելելու հիմք են հանդիսացել ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված հավաստի տվյալները, ըստ որոնց, հանրահավաքի ժամանակ կարող են անկարգություններ տեղի ունենալ:

No comments:

Post a Comment