Thursday, July 3, 2008

Ադրբեջանցի զինծառայողների աշխատավարձն ավելանում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել պաշտպանության նախարարության ծառայողների աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրացնելու մասին: «Կրասնայա զվեզդա» օրաթերթի փոխանցմամբ` հրամանագրում ասվում է, որ «պաշտպանության նախարարության զինծառայողների եւ քաղաքացիական աշխատակիցների սոցիալական պաշտպանվածության նպատակով ընդունվել է որոշում զինծառայողների ամսական դրույքը միջինը 50 տոկոսով, իսկ քաղաքացիական աշխատողներինը՝ 25 տոկոսով բարձրացնելու մասին»: Որոշումը չի տարածվում ժամանակավոր զինծառայություն կատարողների վրա: Բացի այդ, կրկնապատկվել է օրապահիկի փոխարեն զինծառայողներին տրվող դրամական փոխհատուցումը: Նախագահը կառավարությանը կարգադրել է անհապաղ միջոցներ հայթայթել հրամանագրի պահանջները կատարելու համար: «Կրասնայա զվեզդա»-ն նշում է նաեւ, որ երեկ Ադրբեջանում նշել են Զինված ուժերը օրը, որն այս տարի համընկել է ազգային բանակի ստեղծման 90-ամյակին: Այդ առիթով Բաքվում տեղի ունեցած զորահանդեսին մասնակցել է ավելի քան 4,5 հազար զինծառայող:

No comments:

Post a Comment