Saturday, March 28, 2009

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ

«ԱԶԳ» 28-03-2009- Կարելի է լուրջ տեղաշարժեր սպասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս մասին «Թրենդ նյուսին» հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Կողմերի միջեւ գոյություն ունի վստահության բավականին մակարդակ: Առաջիկա մի քանի ամիսներին կարելի է լուրջ տեղաշարժեր սպասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում», Բաքվում ասել է Մեթյու Բրայզան: «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Պրահայում կամ Բրյուսելում, եթե այնտեղ տեղափոխվի հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետագա մի քանի օրերին կվերադառնան Բաքու», նշել է Բրայզան, հաղորդում է «Նոյյան տապանը»:

No comments:

Post a Comment