«ԱԶԳ» 21-3-2009- Մարտի 22-ին, ժամը 11.30-ին Քյոլնի Լյուդվիգ թանգարանի Ֆիլմֆորումում կցուցադրվի WDR/ ARTE արտադրության Օսման Օքքանի եւ Զիմոնե Զիտտեի «Հրանտ Դինքի սպանությունը. հայերը Թուրքիայում» 80 րոպեանոց վավերագրական ֆիլմըՙ Ռաքել Դինքի ներկայությամբ: Ավարտին կլոր սեղանի շուրջ քննարկում կծավալեն Էրլանգենի համալսարանից դոկ. պրոֆ. Խաչիկ Րաֆֆի Գազերը եւ Օսման Օքքանը: Քննարկումը կվարի WDR-ում ARTE-ի խմբագրության ղեկավար դոկ. պրոֆ. Զաբինե Ռոլլբերգը:
Ֆիլմի պրեմիերան կայացել է մարտի սկզբին Նյուրնբերգի Թուրքիա-Գերմանիա կինոփառատոնում:
Մարտի 24-ին, եվրոպական ժամանակով 23. 05-ին ARTE-ն «Թուրքական ԵՄ. երազանք եւ հայոց հարց» հաղորդման շրջանակներում առաջին անգամ կհեռասփռի Հյուսիս Հռենոս Վեստֆալիա երկրամասի ֆիլմհիմնադրամի աջակցությամբ ստեղծված «Հրանտ Դինքի սպանությունը» ֆիլմը:
Գերմանաթուրքական ինտերնետային կայքէջերից մեկի իրազեկմամբ վերոհիշյալ վավերագրությունը ցուցադրվելու էր նաեւ Ստամբուլումՙ մարտի 20-ին, ժամը 16-ին Բիլգի համալսարանում: Երեկոն վարելու էին ARTE -ի Ստրասբուրգի խմբագրությունից Մարիաննե Զայթե-Կարները, լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը: Զրույցին մասնակցելու էին նաեւ «Ակօսի» խմբագիր Էթիեն Մահչուփյանը եւ Օսման Օքքանը:
Ան. Հ., Գերմանիա
Saturday, March 21, 2009
ARTE-Ն ԿՑՈՒՑԱԴՐԻ «ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ

No comments:
Post a Comment