HayInfo.20-3-2009- Թուրքական Kanal 7-ին տված հեռուստահարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը ևս մեկ անգամ շոշափել է Հայկական հարցի թեման և հույս է հայտնել, որ ԱՄՆ–ը անհիմն քայլ չի կատարի և 1915թ. դեպքերը չի ճանաչի որպես ցեղասպանություն։
Բաբաջանը նշել է, որ Հայկական լոբբին լուրջ ազդեղություն ունի ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ այժմ գերակշռում են դեմոկրատները, սակայն ընդգծել է նաև այն փաստը, որ, ի տարբերություն անցյալի, Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող ներկայիս բանակցությունները տանում են դեպի հարաբերությունների կարգավորում։
«Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորումը Հարավային Կովկասում նոր գեոքաղաքական իրավիճակ կստեղծի։ Մեկ այլ՝ երրորդ երկրի կողմից ընդունվող որոշումը կամ արվող հայտարարությունը (1915 ջարդերի վերաբերյալ) կարող է վնասել բանակցությունների ընթացքին»,– Բաբաջանի խոսքերը մեջբերում է Hurriyet-ը։
«Մենք ապագային նայում ենք ավելի լայն տեսանկյունից. մենք ենթադրում ենք, որ ցանկացած երրորդ կողմի ներգրավվելը գործընթացին շատ սխալ կլինի։ Մենք հույս ունենք, որ ոչ մի երկիր անհիմն քայլեր չի ձեռնարկի։ Մենք բաց երկխոսություն ենք վարում մեր ամերիկացի գործընկերների հետ և հույս ունենք, որ նրանք սխալ քայլեր չեն ձեռնարկի»։Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ
Saturday, March 21, 2009
Ալի Բաբաջանը նույն երգն է երգում...

No comments:
Post a Comment