Thursday, March 26, 2009

ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՆԵՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Lragir 25-3-2009- Նյու Յորքում բազավորվող Լրագրողների պաշտպանության Կոմիտեն հրապարակել է անպատժելիության ինդեքսը, որում ներառված են այն երկրները, որտեղ տեղի են ունենում եւ չեն բացահայտվում լրագրողների սպանություններ: Այդ ցանկում առաջին տեղը զբաղեցնում է Իրաքը, որը ցուցակը գլխավորում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: 14 երկրների այդ ցանկի 9-րդ տեղում Ռուսաստանն է: 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցնում են Սիերա-Լեոնեն եւ Սոմալին, իսկ նրանց հաջորդում են Շրի-Լանկան եւ Կոլումբիան: Ցուցակում տեղ ունեն նաեւ Ֆիլիպինները, Հնդկաստանը, Աֆղանստանը, Նեպալը, Պակիստանը, Մեքսիկան, Բանգլադեշը, Բրազիլիան: Ընդ որում, այդ ցուցակում նորեկ է միայն Բրազիլիան: Ընդհանրապես, 2008 թվականին աշխարհում սպանվել է 95 լրագրող: Ցուցակը կազմողները հաշվի չեն առնում այն լրագրողների սպանությունը, որ տեղի է ունեցել մարտի ժամանակ կամ կանխավ վտանգավոր հանձնարարություններ կատարելիս:

No comments:

Post a Comment