
HayInfo. 25-3-2009- Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը եկել են վերջնական համաձայնության Գազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման շուրջ, հաղորդում է Bakililar.az-ը։
Նախագիծը գնահատվում է ավելի քան 200 մլն դոլար։ Երկաթգծի կառուցման նպատակով ստեղծվելու է համատեղ ձեռնարկություն, որի մեջ հավասար մասնաբաժիններով ընդգրկվելու են Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը։
Նոր երկաթգիծը պետք է դառնա «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մի մասը։ Վերջինիս կառուցման հարցը քննարկվում է ութ տարի։ Նշենք, որ դիտարկվում են Իրանի արևմուտքում և արևելքում երկաթգծի անցկացման մի քանի տարբերակներ։
Վերջնական տարբերակով՝ 375 կմ երկարությամբ երկաթգիծը կանցնի Կասպից ծովի հարավարևմտյան ափի երկայնքով և կմիացնի Ղազվինը Աստարայի հետ։Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ
No comments:
Post a Comment