Wednesday, March 25, 2009

ԱՐԱԲ ԵՎ ՀՐԵԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«ԱԶԳ» 25-3-2009- ԱԳՆ-ից հաղորդում են, որ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական միության կողմից հովանավորվող «Լրագրողների ցանց» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած մոտ 30 արաբ եւ հրեա լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի եւ Միջին Արեւելքի երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունները եւ դրանց խորացման հեռանկարները: Հանդիպմանը, որին ներկա էին Միջին Արեւելքի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, արծարծվեցին Հայաստանի արտաքին քաղաքականության, արցախյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բազմաթիվ հարցեր:

No comments:

Post a Comment