
«ԱԶԳ» 25-3-2009- ԱԳՆ-ից հաղորդում են, որ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական միության կողմից հովանավորվող «Լրագրողների ցանց» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած մոտ 30 արաբ եւ հրեա լրագրողների հետ:
Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի եւ Միջին Արեւելքի երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունները եւ դրանց խորացման հեռանկարները: Հանդիպմանը, որին ներկա էին Միջին Արեւելքի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, արծարծվեցին Հայաստանի արտաքին քաղաքականության, արցախյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բազմաթիվ հարցեր:
No comments:
Post a Comment