
Lragir. 27-3-2009- Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին: Սերժ Սմեսովը Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշների ուղերձը:
Ուղերձում Ֆրանսիայի արտգործնախարարն անդրադառնում է Հայաստանի եւ Ֆրանսիայի բարձր մակարդակի հարաբերություններին, տարածաշրջանային հարցերի:
Վկայակոչելով Փարիզում մարտի 10-ին Հայաստանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումը եւ կարեւորելով 2008 թ. նոյեմբերի 2-ի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած Մոսկովյան հռչակագիրն ու 2008 թ. դեկտեմբերին Հելսինկիում ընդունված հռչակագիրը` Բեռնար Կուշները հայտնում է Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, պատրաստակամությունը` ջանքեր գործադրելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի ԱԳ նախարարին ուղերձ էր հղել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Հատկանշական է, որ օրերս Վիեննայում Ղարաբաղի հարցի վերաբերյալ կոնֆերանսին Մինսկի խմբում ԱՄՆ եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները բավական կոշտ ելույթներ են ունեցել խնդրի կարգավորման վերաբերյալ:
No comments:
Post a Comment