Saturday, March 21, 2009

ԻՐԱՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԳԱՂԹ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԴԵՊԻ ԳԵՐՄԱՆԻԱ

Lragir. 20-3-2009- Հայաստան լրատու, Աթենք, 20.03.2009. Երեկ Սիրիայից, վարձակալությամբ վերցված օդանավով, հարյուր քսան քրիստոնյա է տեղափոխվել Գերմանիա, սակայն դեռևս պարզ չէ, թե նրանցից որքանն են հայերը: Բեռլինից ստացված լուրի համաձայն, ՄԱԿ-ի գաղթականների բարձրագույն հանձնաժողովը, որոշել է Իրաքից հեռացնել 10.000 քրիստոնյաների` նրանց տեղափոխելով Գերմանիա, Շվեդիա եւ եվրոպական այլ երկրներ: Գերմանիայի Ներքին գործերի նախարարության խոսնակ Հենրիխ Հյուբները երեկ հայտարարել է, որ գաղթականների առաջին խումբը, թվով 120 հոգի, արդեն հասել է Գերմանիայի Հանովր քաղաքը: Նա շեշտել է նաև, որ նրանց շուտով կմիանա գաղթականների երկրորդ խումբը: Հիշեցնենք,որ վերջին 10 տարիների ընթացքում, Իրանահայ համայնքը, գրեթե քայքայման է հասել մինչ օրս շարունակվող մասսայական գաղթի հետևանքով, որի գլխավոր կազմակերպիչն է հրեական Հիաս (HAIS) կազմակերպությունը: (HIAS- "Hebrew Immigrant Aid Society", http://www.hias-vienna.at/). Հետաքրքիր է իմանալ, որ 1881 թ. հիմնադրված Հիաս կազմակերպությունը միշտ նվիրվել է հրեաներին դեպի Իսրայել ներգաղթ կազմակերպելու աշխատանքին, իսկ այժմ իրականացնում է Հայաստանամերձ հայկական համայնքների մասսայական գաղթ դեպի հեռավոր երկրներ իբր մարդասիրական նպատակներ հետապնդելու մտադրությամբ:

No comments:

Post a Comment