Saturday, March 21, 2009

Ինչո՞ւ փորձաքննության չեն ենթարկում Շամշյանին

A1+. 20-3-2009-Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում մեկ շաբաթ առաջ դաժան ծեծի ենթարկված ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մինչ օրս չի ենթարկվել դատաբժշկական փորձաքննության: Նա այսօր տեղեկացել է, որ դատաբժշկական փորձաքննության պետք է ենթարկվի երկուշաբթի: «Երեկ ինձ զանգահարեց Ոստիկանության կենտրոնի քննիչ Բեգոյանը եւ հարցաքննության հրավիրեց, քանի որ վատ զգացողության պատճառով հարցաքննությունը դադարեցրել էին: Ես նրանից պահանջեցի ինձ ուղարկել դատաբժշկական փորձաքննության: Դեպքից մեկ շաբաթ է անցել եւ բնականաբար ծեծի հետքերը մեղմացել են»,- ասաց Գագիկ Շամշյանը: Գագիկ Շամշյանը երեկ է դուրս գրվել «Նաիրի» բժշկական կենտրոնից եւ որոշ ժամանակ բուժումը դեռ պետք է շարունակի տնային պայմաններոմ: Հիշեցնենք, որ միջադեպի կապակցությամբ 3 անձ է ձերբակալվել, որոնց մեղադրանք է առաջադրվել Քր. Օր. 164-րդ հոդվածի' լրագրողի աշխատանքին խոչընդոտելու եւ 118 հոդվածի հատկանիշներով' ծեծի ենթարկելու համար: Այս տարվա ընթացքում սա Գագիկ Շամշյանին ծեծի ենթարկելու արդեն 4 դեպքն է: Շամշյանին մտահոգում է այն փաստը, որ իր հիվանդանոցում գտնվելու պահին տեսանյութ տարածվել, որտեղից հստակ չի երեւում, թե ով է սկսում եւ հրահրում ծեծը: «Բրյուսովի համալսարանի ռեկտորը' Սուրեն Զոլյանը եւ պրոռեկտոր Գաբրիել Բալայանը տարածած տեսանյութը տեղի ունեցածը խեղաթյուրում է: Ես ձեռք եմ բերել միջադեպի տեսագրությունն ամբողջությամբ, որը տալիս է բոլոր հարցերի պատասխանը»,- «Ա1+»-ին ասաց Գագիկ Շամշյանը եւ մեզ տրամադրեց իր ձեռք բերած տեսանյութը:

No comments:

Post a Comment