
/PanARMENIAN.Net/ 27.03.2009 - «Գագիկ Բեգլարյանի նշանակումից հետո Երեւանի քաղաքապետարանի աշխատանքում ոչինչ չի փոխվել, բոլոր աշխատանքները շարունակվում են գարնանային տրամադրությամբ, նոր ռիթմով ու էներգիայով»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Նրա խոսքով, քաղաքապետարանի ամենօրյա աշխատանքը շատ լարված ռիթմով է ընթանում, կան շատ նախագծեր, որոնց վրա քաղաքապետարանի աշխատակիցները շատ ջանասիրաբար աշխատում են: «Մենք վճռական ենք տրամադրված եւ շարունակելու ենք ծառայել Երեւանին, քանի որ դա մեր աշխատանքն է»,- հայտնել է նա:
«Երեւանի քաղաքապետի ու Ավագանու խորհրդի ընտրությունների մասին նոր օրենքն իր առաջին փորձությունն է անցնում: Մենք անում ենք ամեն անհրաժեշտ բան նախընտրական գործընթացի նախապատրաստական աշխատանքների բարձր մակարդակի ապահովման համար»,- իր կարծիքն է հայտնել Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը: Երկրում նախընտրական իրադրությունը Կամո Արեյանը գնահատել է որպես շատ բնական եւ սովորական երեւույթ:
No comments:
Post a Comment