Friday, April 10, 2009

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ա1+ ԼՐԱԳՐՈՂԻ ՄԻՋԱԴԵՊԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2009 թվականի ապրիլի 8-ի երեկոյան, Երեւանի Հյուսիսային պողոտայում իր մասնագիտական պարտականությունները կատարելիս ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել Ա1+-ի լրագրող Դավիթ Ջալալյանը: Լրագրողին առաջին օգնություն ցույց տալուց հետո շտապ օգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները նշել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց որոշ ժամանակ պետք է մնա հսկողության տակ:Սա առաջին դեպքը չէ, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը ապօրինաբար խոչընդոտում են հենց իրավապահները՝ վստահ լինելով, որ չեն պատժվի: Մենքª լրագրողական կազմակերպություններս դատապարտում ենք ոստիկանների անհամաչափ գործողությունները՝ իր մասնագիտական պարտքը կատարող լրագրողի նկատմամբ եւ պահանջում ենք ՀՀ ոստիկանության ղեկավարությունից՝ նշանակել ծառայողական քննություն եւ պատասխանատվության ենթարկել այդ բռնությունը կատարած անձանց: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեԵրեւանի մամուլի ակումբԶԼՄ-ների աջակցության Ինտերնյուս ՀԿԲազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-ՀայաստանԺուռնալիստների Ասպարեզ ակումբ

No comments:

Post a Comment