Friday, April 10, 2009

ՄԻԹԵ ԷՐԴՈՂԱՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

Lragir 10-4-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ապրիլի 8-ին հայտարարել է, որ դժվար է հաղթահարել հայ-թուրքական հարաբերության բարդությունները, քանի դեռ չի կարգավորված հայ-ադրբեջանական հարաբերությունը: Թուրքական Հյուրիեթը հաղորդում է, թե Էրդողանը հայտարարել է, որ առաջին հերթին պետք է կարգավորվի հայ-ադրբեջանական հարաբերությունը: “Եվ դրանից հետո կարող են կարգավորվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խնդիրները”, նշել է Էրդողանը, հայտարարելով, թե “հուսով են, որ ՄԱԿ անվտանգության խորհուրդը Հայաստանին կճանաչի օկուպանտ եւ կընդունի որոշում, որով կոչ կանի Հայաստանին հեռանալ տարածքներից”, հայտարարել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Այդ մասին տեղեկացնում է Ռեգնումը: Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությունը հիմք է տալիս մտածել, որ կամ Էրդողանը տեղյակ չէ, որ հայ-թուրքական բանակցությանը Ղարաբաղի հարց չի շոշափվում, կամ էլ Հայաստանի իշխանությունը տեղյակ չէ, երբ հայտարարում է, որ այդպիսի հարց հայ-թուրքական բանակցության գործընթացում չկա: Թեեւ շատ հավանական է նաեւ, որ պարզապես չկա բանակցային գործընթաց, այլ ընդամենը կա իմիտացիոն միջոցառումների շարք, եւ դրա համար էլ կողմերից ամեն մեկը ազատ ու անկաշկանդ հայտարարում է այն, ինչ ուզում է:

No comments:

Post a Comment