Saturday, April 11, 2009

Հայտնի են դարձել 2009թ. լավագույն մեքենաները

«2009թ. համաշխարհային մեքենա» միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Volkswagen Golf VI մեքենան։ Վերջնական քվերակության ընթացքում, որին մասնակցել է 25 եվրոպական երկրներից 59 լրագրող, այս մեքենան կարողացել է շրջանցել Ford Fiesta-ն և Toyota iQ-ին, որոնց հետ «Գոլֆը» մրցել է եզրափակիչ փուլում։ Նշենք, որ միջանկյալ փուլերի ընթացքում մրցակցությունից դուրս են մնացել ևս 48 թեկնածուներ։ Այդ մասին հաղորդում է autorambler.ru-ն։ «Տարվա լավագույն սպորտային մեքենա» մրցանակի են արժանացել Nissan GT-R-ը, որն այս անվանակարգում շրջանցել է Chevrolet Corvette ZR1-ին և Porsche 911 Carrera-ին։ «2009թ. լավագույն ավտոմոբիլային դիզայն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Fiat 500-ը, որը հաղթել է Jaguar XF-ին, Toyota iQ-ին և Citroen C5-ին։ Նշենք, որ ավելի վաղ Fiat 500-ը ճանաչվել էր «Տարվա եվրոպական մեքենա»։ 2008թ. «Տարվա համաշխարհային մեքենա» էր ճանաչվել Mazda2-ը, իսկ Audi R-ն առաջին տեղերն էր գրավել միանգամից երկու անվանակարգերում՝ դիզայնի համար և որպես «լավագույն սպորտային մեքենա»։

No comments:

Post a Comment