Friday, April 10, 2009

ՈՏՆԼՎԱՅԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ` ՁԵՌԱՄԲ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

Ապրիլի 9-ին, Ավագ Հինգշաբթի օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սբ. Պատարագ` ի հիշատակ Տիրոջ վերջին ընթրիքի եւ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը; Նույն օրը, ժամը 16-ին Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հանդիսավոր թափորով առաջնորդվելով Մայր Տաճար, կատարեց Ոտնլվայի արարողություն: Արարողության ժամանակ ընթերցվածքներին, աղոթքներին և շարականների երգեցողությանը հաջորդեց յուղի և ջրի օրհնությունը: Այնուհետև Փրկչի օրինակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծնրադիր լվաց և յուղով օծեց վեց եկեղեցականների, չորս զինվորականների և երկու ուսանողների ոտքերը: Վերջում օրհնված յուղը բաշխվեց արարողությանը ներկա բարեպաշտ ժողովրդին:

No comments:

Post a Comment