Thursday, April 2, 2009

Ալբանիան եւ Հորվաթիան պաշտոնապես դարձել են ՆԱՏՕ-ի անդամներ

/PanARMENIAN.Net/ 01.04.2009 - Ալբանիան եւ Հորվաթիան պաշտոնապես դարձել են ՆԱՏՕ-ի անդամներ: Համապատասխան փաստաթղթերի հանձնման արարողությունը կայացավ Վաշինգտոնում: Ներկա էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը: Ալբանիան եւ Հորվաթիան ՆԱՏՕ մտնելու պաշտոնական հրավերներ ստացան անցյալ տարի Հյուսիսատլանտյան միության գագաթաժողովին Բուխարեստում: Այժմ ՆԱՏՕ-ի մեջ մտնում են Եվրոպայի, Ասիայի եւ Հյուսիսային Ամերիկայի 28 երկրներ:

No comments:

Post a Comment