
/PanARMENIAN.Net/ 01.04.2009 - Ալբանիան եւ Հորվաթիան պաշտոնապես դարձել են ՆԱՏՕ-ի անդամներ: Համապատասխան փաստաթղթերի հանձնման արարողությունը կայացավ Վաշինգտոնում: Ներկա էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը:
Ալբանիան եւ Հորվաթիան ՆԱՏՕ մտնելու պաշտոնական հրավերներ ստացան անցյալ տարի Հյուսիսատլանտյան միության գագաթաժողովին Բուխարեստում: Այժմ ՆԱՏՕ-ի մեջ մտնում են Եվրոպայի, Ասիայի եւ Հյուսիսային Ամերիկայի 28 երկրներ:
No comments:
Post a Comment