Thursday, April 9, 2009

ԱՄՆ-ն կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը

/PanARMENIAN.Net/ 08.04.2009 - «ԱՄՆ-ն առաջընթացի կողմնակից է Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձգձգված հակամարտության լուծման հարցում»,-ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հարցազրույցում: Օբաման կոչ է արել կողմերին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրն ու բանակցություններ վարել Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, հաղորդում է Earth Times-ը: ԱՄՆ նախագահը նաեւ ընդգծել է, որ սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք կնպաստեն խաղաղության եւ կայունության հաստատմանը տարածաշրջանում:

No comments:

Post a Comment