Friday, April 10, 2009

Բաքուն իր խաղի կանոններն է առաջարկում Թուրքիային

Tert.am.10-4-2009- Ադրբեջանը երեք պայման է ներկայացրել, որոնց կատարման դեպքում իր համաձայնությունը կտա Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացման հարցում։ Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը։ Բոլոր երեք պահանջները կապված են Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից հայկական ուժերի դուրս բերման հետ, գրում է Hurriyet-ը՝ վկայակոչելով ադրբեջանցի պատվիրակի խոսքերը, ով պետք է այդ պայմանները ներկայացնի Թուրքիայի կառավարությանը։ Պատվիրակի անունը, սակայն, չի հրապարակվում։ Համաձայն թերթի աղբյուրի՝ Ադրբեջանը պահանջում է կատարել հետևյալ երեք պայմանները.- Հայաստանը պետք է դուրս բերի ուժերը Լեռնային Ղարաբաղը շրջապատող յոթ շրջաններից հինգից, որոնք են՝ Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը, Զանգիլանը և Կուբաթլին։ - Հետ վերադարձնի Լաչինի միջանցքի հարավային մասը։ - Թույլ տա, որպեսզի Թուրքիան օգտվի Լաչինի միջանցքից։

No comments:

Post a Comment