
Tert.am.10-4-2009- Ադրբեջանը երեք պայման է ներկայացրել, որոնց կատարման դեպքում իր համաձայնությունը կտա Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացման հարցում։ Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը։
Բոլոր երեք պահանջները կապված են Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից հայկական ուժերի դուրս բերման հետ, գրում է Hurriyet-ը՝ վկայակոչելով ադրբեջանցի պատվիրակի խոսքերը, ով պետք է այդ պայմանները ներկայացնի Թուրքիայի կառավարությանը։ Պատվիրակի անունը, սակայն, չի հրապարակվում։
Համաձայն թերթի աղբյուրի՝ Ադրբեջանը պահանջում է կատարել հետևյալ երեք պայմանները.- Հայաստանը պետք է դուրս բերի ուժերը Լեռնային Ղարաբաղը շրջապատող յոթ շրջաններից հինգից, որոնք են՝ Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը, Զանգիլանը և Կուբաթլին։
- Հետ վերադարձնի Լաչինի միջանցքի հարավային մասը։
- Թույլ տա, որպեսզի Թուրքիան օգտվի Լաչինի միջանցքից։
No comments:
Post a Comment