Wednesday, May 13, 2009

Ավարտվեց Եվրատեսիլ 2009-ի առաջին կիսաեզրափակիչը. Հայաստանը կշարունակի պայքարը

Երեկ Մոսկվայի Օլիմպիյսկի մարզահամալիրում կայացավ Եվրատեսիլ 2009 համաեվրոպական երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում 6-րդ համարի ներքո «Ջան-Ջան» երգեցին Ինգա և Անուշ Արշակյանները և ապահովեցին Հայաստանի մասնակցությունը նաև մայիսի 16-ին նախատեսված եզրափակիչ փուլում: Մոսկովյան Fresh Art ոճաբանների եռյակը դիմահարդարմամբ առավելագույն ընգծելով աղջիկների աչքերը` փորձ էր արել խտացնել խորհրդավորության գույները, նաև նրանց զուգել էր ոչ սև, բայց մուգ կապույտ, կովկասյան տարազներ հիշեցնող զգեստներուվ, բարձրացրել էր ոչ բարձր բեմահարթակին ու նվազագույնի հասցրել քույրերի պարային շարժումները: Փոխարենը նրանց շուրջը նույնատիպ հագուստներով իրենց մարմնի պլաստիկան էին փորձարկում 4 այլ աղջիկներ, ում դերի բարձրակետը «Ջան-Ջան»-ի կենտրոնում լազերային լույսերի փոքրիկ շոույով հայկական համարն ընդգծելն էր: Այս ամենը համեմված էր Արշակյան քույրերի վոկալ ու կատարողական վարպետությամբ: Ի դեպ, Եվրատեսիլի բեմում բացակայում էր «հայկական մակարենայի» որևէ դրվագ, որն այդքան տարածվեց «Ջան-Ջան»-ի տեսահոլովակի և ինտերնետում տեղադրված հոլովակների միջոցով: Հայաստանի հետ միասին առաջին կիսաեզրափակիչ փուլի արդյունքնրով պայքարը շարունակելու հնարավորություն ստացան Մալթան, Թուրքիան, Ռումինիան, Բոսնիա և Հերցեգովինան, Շվեդիան, Իսրայելը, Պորտուգալիան, Ֆինլանդիան և Իսլանդիան: Նշենք նաև, որ ելույթ ունեցած 18 երկրների մասնակիցների և եզրափակիչ փուլ անցածների շարքում քիչ թե շատ հետաքրքիր համարով հանդես եկավ Իսրայելը ներկայացնող զույգը, և այս համատեքստում բավական հաջողված էր հայկական այդքան քննադատված համարը:

No comments:

Post a Comment