Sunday, May 10, 2009

ՕԲԱՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 38 ՏՈԿՈՍՈՎ ԿՐՃԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

«ԱԶԳ- 09-05-2009- Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, Բարաք Օբաման առաջարկել է 38 տոկոսով կրճատել Հայաստանին հատկացվող օգնությունը, 20 տոկոսով ավելացնել Ադրբեջանի օգնությունը եւ հրաժարվել հայ-ադրբեջանական ռազմական օգնության հավասարության սկզբունքից: Ըստ նոր բյուջեիՙ նախատեսվում է 30 մլն դոլարի օգնություն Հայաստանին 48 միլիոնի փոխարեն: Իսկ Ադրբեջանին հատկացվելիք օգնությունը նախատեսվում է ավելացնել 20 տոկոսովՙ 18,5 մլն-ից հասցնելով 22,12 մլն-ի: Արտաքին ռազմական Ֆինանսական ծախսերում նախագահ Օբաման առաջարկել է 4 միլիոն դոլար հատկացնել Ադրբեջանին եւ միայն 3 միլիոն` Հայաստանին: Նախագահի բյուջեի նախագիծը պետք է քննարկվի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովներում: Հաղորդվում է, որ նոր բյուջեով ԼՂՀ-ին ընդհանրապես օգնություն չի նախատեսվում:

No comments:

Post a Comment