Sunday, May 10, 2009

«Հայկական ժամանակ». Ի՞նչ է կատարվել Պրահայում

Tert.am.9-5-2009- Օրաթերթն իր դիտարկումն է ներկայացրել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ Պրահայում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ: Ի՞նչ է կատարվել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ երեկ Պրահայում տեղի ունեցած հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարեցին, թե բանակցություններում համաձայնություն է ձեռք բերվել ԼՂ հիմնախնդրի կարգավորման սկզբունքների շուրջ։ Երեկ հայտնի դարձավ, որ դա այնքան էլ այդպես չէ, որ «բանակցություններն անցել են լարված մթնոլորտում, և որ կողմերի միջև բազմաթիվ թյուրըմբռնումներ կան»։ Այս մասին երեկ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները։ Վերջինիս հայտարարությունից ընդամենը ժամեր առաջ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, հիմնվելով Սարգսյան-Ալիև բանակցությունների վրա, հայտարարել էր, որ առաջիկայում ԼՂ հարցում թռիչք է հնարավոր։ Այն, որ Պրահայում ինչ-որ կարևոր բան է կատարվել, կասկածից վեր է։ Եվ առայժմ դժվար է ասել, թե կոնկրետ ինչ։ Բայց ակնհայտ է, որ նախօրեին անսպասելիորեն հայտնի դարձած լուրը, թե ՀՀ հարցը ընդգրկվել է ԵԽԽՎ առաջիկա լիագումար նիստի օրակարգ, ուղղակիորեն կապված է Պրահայում տեղի ունեցածի հետ։

No comments:

Post a Comment