Thursday, May 21, 2009

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է

«ԱԶԳ», 21-05-2009-ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության թիվ 252 բանաձեւի աջակիցների թիվն ավելացել է` հասնելով 125-ի: Ամերիկայի հայկական համագումարը տեղեկացնում է, որ կոնգրեսականներ Բրյուս Բրալեյը (Այովա), Փիթեր Դեֆազիոն (Օրեգոն), Բոբի Ռաշը (Իլինոյս), Ջոն Յարմոութը (Քենտուկի) միացել են մարդու իրավունքների պաշտպանության այս նախաձեռնությանը: Ներկայացուցիչների պալատի 252 բանաձեւը համահեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը (Կալիֆոռնիա), Ջորջ Ռադանովիչը (Կալիֆոռնիա), Հայկական հարցով կոնգրեսական հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը (Նյու Ջերսի), Մարկ Քիրքը (Իլինոյս): Այն կրկնում է 110-րդ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաստատած թիվ 106 բանաձեւը:

No comments:

Post a Comment