HayInfo. 19-5-2009- Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է մեծանուն երգիչ, հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շարլ Ազնավուրին և նրա իմպրեսարիո Լևոն Սայանին։Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը ուրախությամբ ողջունել է մեծանուն հայորդու հերթական այցը և անգնահատելի համարել նրա ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու ուղղությամբ։
Երկրի ղեկավարն ասել է, որ այսօր կայաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նիստում ներկաները մեկ անգամ ևս վերահստատել են, որ Հայաստանը Սփյուռքով, իր հայտնի հայրենակիցներով մեկ երկիր է, առանց նրանց` բոլորովին այլ։
Մեծանուն երգիչն ասել է, որ 21 տարվա ընդմիջումից հետո այսօր եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և խիստ տպավորված է։
Wednesday, May 20, 2009
Շառլ Ազնավուրը տպավորված է Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո

No comments:
Post a Comment