Saturday, May 30, 2009
ՀՀ արտգործնախարարի տեղեկալը մեկնաբանել է ադրբեջանական կողմի հայտարարությունները
Tert.am. 29-5-2009- ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, այսօր ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերաբերյալ վերջերս Ադրբեջանից հնչող հայտարարությունները։
«Ակնհայտ է , որ այդ հայտարարություններն արդեն անցել են ոչ միայն դիվանագիտական էթիկայի, այլև տարրական քաղաքավարության սահամնները։
Արդեն, կարծես, ավանդույթ է դառնում, որ նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը հայտարարություններ է անում, որոնցով վնաս է հասցնում դեռ չկայացած հանդիպմանը։
Տարօրինակ կերպով դա տեղի է ունենում նաև բանակցություններից հետո, երբ ադրբեջանական կողմի մեկնաբանությունները գրեթե մշտապես տարբերվում են ոչ միայն Հայաստանի, այլև միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատականներից։
Հարց է ծագում, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը` բանակցե՞լ, թե խղճալի համառությամբ փորձել ձախողել բանակցությունները»։
No comments:
Post a Comment