Saturday, May 30, 2009

ՀՀ արտգործնախարարի տեղեկալը մեկնաբանել է ադրբեջանական կողմի հայտարարությունները

Tert.am. 29-5-2009- ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, այսօր ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերաբերյալ վերջերս Ադրբեջանից հնչող հայտարարությունները։ «Ակնհայտ է , որ այդ հայտարարություններն արդեն անցել են ոչ միայն դիվանագիտական էթիկայի, այլև տարրական քաղաքավարության սահամնները։ Արդեն, կարծես, ավանդույթ է դառնում, որ նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը հայտարարություններ է անում, որոնցով վնաս է հասցնում դեռ չկայացած հանդիպմանը։ Տարօրինակ կերպով դա տեղի է ունենում նաև բանակցություններից հետո, երբ ադրբեջանական կողմի մեկնաբանությունները գրեթե մշտապես տարբերվում են ոչ միայն Հայաստանի, այլև միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատականներից։ Հարց է ծագում, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը` բանակցե՞լ, թե խղճալի համառությամբ փորձել ձախողել բանակցությունները»։

No comments: