Wednesday, May 13, 2009

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի պատգամավորներին

Tert.am.12-5-2009- Մայիսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Արսլան Ֆաթհիփուրին և խմբի անդամներին։ Զրույցի սկզբում պրն. Ֆաթհիփուրը Հայաստանի խորհրդարանի ղեկավարին փոխանցեց ԻԻՀ իր գործընկերոջ` պրն. Լարիջանիի ջերմ ողջույնները և վերջինիս անունից վերահաստատեց ՀՀ ԱԺ նախագահին հղված Իրան պաշտոնական այց կատարելու հրավերը։ Հովիկ Աբրահամյանն իր երախտագիտությունը հայտնեց այդ հրավերի համար, ապա կողմերն անդրադարձան այցի կազմակերպման մանրամասներին։ Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը կարևորեց Հայաստանի և Իրանի խորհրդարանների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Երկուստեք համաձայնությամբ կողմերը քննարկեցին օրենսդիրների կողմից հնարավոր ձեռնարկվելիք քայլերը համագործակցությունն ամրապնդելու նպատակով։ Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձան առևտրատնտեսական, տրանսպորտի, կապի, ինչպես նաև մի շարք այլ բնագավառներում առկա համագործակցության ծրագրերին։ Նրանք նաև արծարծեցին տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։ Հանդիպմանը նաև մասնակցեց Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանը։ Այս մասին հայտնում էր ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

No comments:

Post a Comment