/PanARMENIAN.Net/ 12.05.2009 - Չնայած նրան, որ Հայաստանը բավարարված է Պրահայի բանակցությունների արդյունքներից, այնուամենայնիվ, բանակցությունները կարելի է բացարձակ անհաջող համարել,- այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Միաժամանակ նա մեջբերում է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բերնար Քուշներին, որը նշել էր, որ ոչ մի առաջընթաց տեղի չի ունեցել, քանի որ կողմերը հակադիր դիրքորոշումներ ունեին առանցքային հարցերի շուրջ: «Երեւանի եւ Ստեփանակերտի հայտարարությունները ցույց տվեցին, որ առանցքային է եղել ԼՂՀ կարգավիճակի հարցը»,- ասում է հայ քաղաքագետը:
Շաքարյանցի կարծիքով Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարության խախտումը եւ հաջորդ տարվանից ԼՂՀ ֆինանսավորման դադարեցումը, որն անմիջապես հետեւել էր Պրահայի բանակցություններին, ախտորոշիչ բնույթ ունի: Ոչ այլ ինչ, քան Հայաստանի եւ ԼՂՀ վրա ԱՄՆ կողմից ճնշում կարելի է համարել «հետաձգված անորոշ կարգավիճակին եւ ԼՂՀ հարակից տարածքների վերադարձին» համաձայնելը,- կարծում է հայ քաղաքագետը: «ԱՄՆ-ը դրանով հստակ հասկացնում է, որ ԼՂՀ ինչ-որ կարգավիճակ ճանաչելու միակ հակառակորդը բացի Ադրբեջանից Վաշինգտոնն է, թեպետ մոտ ժամանակներս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չեն պատրաստվում ճանաչել նաեւ Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Սակայն, ամեն դեպքում, նրանք զերծ են մնում այդ առիթով սուր հայտարարություններից եւ քայլերից»:
Wednesday, May 13, 2009
ԱՄՆ-ն սկսել է ճնշու՞մ գործադրել Հայաստանի վրա

No comments:
Post a Comment