Tuesday, May 19, 2009

ՄՃԽ. Լավագույնը, որ կարող է անել Թուրքիան Ղարաբաղի շուրջ գործընթացի համար, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելն է

/PanARMENIAN.Net/ 18.05.2009 - Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ այս տարի լավագույն դեպքում կարելի է սպասել հիմնարար սկզբունքների մասին համաձայնագրի: Այդ մասին հայտնել է Միջազգային Ճգնաժամային Խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: «Գոյություն ունեն մի քանի հինավուրց փակուղային խնդիրներ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար հանրաքվեի անցկացման պայմանները եւ Լաչինի միջանցքի կարգավիճակի եւ չափերի հարցը: Հիմնարար սկզբունքներով համաձայնագրի ստորագրումից հետո հնարավոր կլինի հասնել համապարփակ կարգավորման, որը կտանի զորքերի փաստական դուրսբերմանը»,- ասել է Ֆրեյզերը:

No comments:

Post a Comment