Wednesday, May 20, 2009

ՀԱՅ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎԵՑԻՆ

«ԱԶԳ» 20-05-2009- Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականն Աբովյանում անցկացված մրցաշարի 2-րդ խաղում էլ պարտվեց: Այս անգամ մեր աղջիկները 0-2 հաշվով զիջեցին ղազախներին: Հաշիվը 49-րդ րոպեին բացեց Բեգաիմ Կիրգիզբաեւան, ավելացված ժամանակում Սաուլե Կարիբաեւան 2-րդ գոլը խփեց: Հիշեցնենք, որ առաջին խաղում մեր աղջիկները 0-3 հաշվով զիջել էին էստոնացիներին, որոնք էլ դարձան մրցաշարի հաղթողներ: Մեր հավաքականին այդպես էլ չհաջողվեց գեթ մեկ գոլ խփել: Հայաստանի հավաքականը մրցաշարում գրավեց վերջին տեղը:

No comments:

Post a Comment