Tuesday, May 26, 2009
Կիպրոսահայ բարերարը տարեկան գումար է տրամադրելու Հայոց բանակին
Tert.am. 25-5-2009- Շաբաթ օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հունաստանում և Կիպրոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վահրամ Կաժոյանին:
Ինչպես հայտնում է ՊՆ պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում դեսպան Կաժոյանը տեղեկացրեց, որ կիպրոսահայ բարերար Հարություն Անմահունին վերջերս դեսպանի հետ կայացած շփումների ընթացքում պատրաստակամություն է հայտնել տարեկան գումար տրամադրել ՀՀ զինված ուժերին:
Բացի հետագայում Հայոց բանակին տրամադրվելիք իր ամենամյա աջակցությունից, նա Հայաստանի անկախության անցած 17 տարիների համար ՀՀ զինված ուժերին տրամադրել է լրացուցիչ գումար, որը դեսպանի կողմից հանձվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը, ինչպես նաև այն, որ Հարություն Անմահունին հայազգի երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության բազմամյա երախտավորներից է, ՀՀ պաշտպանության նախարարը վերջինիս պարգևատրեց Անդրանիկ Օզանյան գերատեսչական մեդալով:
No comments:
Post a Comment