Tuesday, May 26, 2009

Կիպրոսահայ բարերարը տարեկան գումար է տրամադրելու Հայոց բանակին

Tert.am. 25-5-2009- Շաբաթ օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հունաստանում և Կիպրոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վահրամ Կաժոյանին: Ինչպես հայտնում է ՊՆ պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում դեսպան Կաժոյանը տեղեկացրեց, որ կիպրոսահայ բարերար Հարություն Անմահունին վերջերս դեսպանի հետ կայացած շփումների ընթացքում պատրաստակամություն է հայտնել տարեկան գումար տրամադրել ՀՀ զինված ուժերին: Բացի հետագայում Հայոց բանակին տրամադրվելիք իր ամենամյա աջակցությունից, նա Հայաստանի անկախության անցած 17 տարիների համար ՀՀ զինված ուժերին տրամադրել է լրացուցիչ գումար, որը դեսպանի կողմից հանձվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը, ինչպես նաև այն, որ Հարություն Անմահունին հայազգի երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության բազմամյա երախտավորներից է, ՀՀ պաշտպանության նախարարը վերջինիս պարգևատրեց Անդրանիկ Օզանյան գերատեսչական մեդալով:

No comments: