Monday, May 25, 2009

Իտալիան կարող է վերադառնալ «Եվրատեսիլ»

Tert.am.23-5-2009- 2010թ. «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթը տեղի կունենա մայիսի կեսերին։ Կիսաեզրափակիչներն անցկացվելու են հաջորդ տարվա մայիսի 18-ին և մայիսի 20-ին, իսկ մայիսի 22-ին հանդիսատեսը կդիտի եզրափակիչը։ Ինչպես հաղորդում է Եվրատեսիլի պաշտոնական կայքը, այդ մասին հայտնել է մրցույթի գործադիր տնօրեն Սվանտե Ստոկսելիուսը։ Մրցույթի տնօրենը նկատել է, որ շոուին կարող է միանալ նաև Իտալիան, որը հրաժարվել էր մասնակցությունից 1997թ.։ «Այս դերը ստանձնելուց ի վեր իմ գլխավոր նպատակներից էր վերադարձնել Իտալիան «Եվրատեսիլ» երգի մրցույթ։ Մրցույթը զգում է Իտալիայի անհրաժեշտությունը, և մենք անընդհատ բանակցելու ենք հեռարձակողների հետ՝ այդ երկիրը մրցույթ վերադարձնելու նպատակով»,- ասել է Ստոկսելիուսը։ Հիշեցնենք, որ հաջորդ տարի «Եվրատեսիլը» տեղի կունենա Նորվեգիայում։

No comments:

Post a Comment