Monday, May 25, 2009

Մամլո հաղորդագրություն

Մտահոգված լինելով Հայաստանի արտաքին քաղաքականության ստորացուցիչ ընթացքով`ՀՀ իշխանությունների կողմից անպատասխան մնացող Թուրքիայի եւ Ադրբեջանի աշխուժացած լկտի պահվածքով, մեր Հայրենիքի վարկանիշի անկմամբ,Հայաստանի հանդեպ սփյուռքում առաջացած անվստահությամբ եւ այլն`մենք մեղադրում ենք գործող իշխանություններրին պարտվողական եւ անգրագետ քաղաքականություն վարելու մեջ եւ պահանջում ոլորտի պատասխանատուի`ԱԳ նախարար Է.Նալբանդյանի հրաժարականը: Հաշվի առնելով Հայաստանում տարածված վրեժխնդրությունը հասարակության եւ պետության առջեւ ծառացած խնդիրներ հնչեցնողների /մասնավորապես`լրագրողների/ հանդեպ`մենք «Նոր Հայաստան» հ/կ ղեկավարներս,չենք ստանձնում պատասխանատվությունը մեր այս ակցիայի մեջ զանգվածներին ընդգրկելու: Սակայն մեր կողմից`թե որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտ եւ թե որպես հայ քաղաքացի,հայտարարում ենք,որ հետամուտ ենք լինելու մեր այս պահանջին: Ակցիայի շրջանակներում ԱԳ նախարարությանը փոխանցվելու են փուչիկներ`մակագրած իրենց կողմից փչած (Առանց նախապայմանների ..., «Ֆուտբոլային» դիվանագիտություն, ճանապարհային քարտեզ,Տնտեսական զարգացում,Առաջընթաց) կամ իրենց համար փուչ (Ազգային շահ, Հայ Դատ, Հայանպաստ քաղաքականություն,Ազգային Անվտանգություն, ԱԳՆ արժանապատվություն) հասկացություններով: «Նոր Հայաստան» հ/կ նախագահություն` Էլեոնորա Մանանդյան,Գայանե Եսայան

No comments:

Post a Comment